Լրահոս

08.12.2017 08:47


Վրաերթի են ենթարկվել 76-ամյա և 53-ամյա կանայք

Վրաերթի են ենթարկվել 76-ամյա և 53-ամյա կանայք

Դեկտեմբերի 6-ին, ժամը 8.05-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայի և Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 76-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Մ.Ստեփանյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը