Աշխարհ

07.12.2017 18:07


Թրամփի հայտարարության հետ կապված բախումներ են սկսվել (տեսանյութ)

Թրամփի հայտարարության հետ կապված բախումներ են սկսվել (տեսանյութ)

Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանատունն այնտեղ տեղափոխելու Դոնալդ Թրամփի հայտարարության հետ կապված բախումներ են սկսվել Հորդանան գետի արևմտյան մասում և Գազայի տարածքում։

Իսրայելցի ոստիկանները պաղեստինցի ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ, փամփուշտներ և ձայնային նռնակներ են կիրառել։ Հին Երուսաղեմում արաբներին պատկանող խանութները փակ են․ գործադուլ են հայտարարել: Տասնյակ պաղեստինցիներ են տուժել Հեբրոնում, Բեթղեհեմում և Հորդանանի արևմտյան ափի այլ քաղաքներում։

Իսրայելական հսկիչ-անցագրային կետերի մոտ բարիկադներ են կառուցվում, ցուցարարներն անվադողեր են այրում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը