Լրահոս

02.02.2010 09:14


Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը

2010 թ. հունվարի 29-ին Ն.Գ. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կատարեց Նորվեգիա, որի ընթացքում քաղաքական բանակցություններ վարեց ԱԳ Նախարար Յոնաս Գահր Շտյորեի հետ: Նախարարներն անդրադարձան հարցերի լայն շրջանակի, որոնց շարքում էին երկկողմ հարաբերությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին, ինչպես նաեւ' Եվրոպական ինտեգրմանը եւ համագործակցությանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հայտնելով երկկողմ հարաբերությունները հետագայում եւս զարգացնելու փոխադարձ ցանկությունը, նախարարները համաձայնեցին ակտիվացնել քաղաքական երկխոսությունը, այդ թվում' երկու ԱԳՆ-երի միջեւ երկկողմ խորհրդատվությունները, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ հումանիտար կապերի նոր հնարավորությունների բացահայտման միջոցով: Նախարարները շեշտեցին Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ տնտեսական համագործակցության եւ մշակութային կապերի կարեւորությունը:

Նախարարները ստորագրեցին ռեադմիսիայի մասին երկկողմ համաձայնագիր: «Հարաճուն շարժունակության եւ միգրացիայի դարաշրջանում այս համաձայնագիրը երկու պետությունների միջեւ հարաբերությունների կարեւոր մաս է կազմումե» - ասաց ԱԳ նախարար Շտյորը:

Նախարար Նալբանդյանը հրավիրեց իր նորվեգացի գործընկերոջը պաշտոնական այց կատարել Հայաստան: «Մենք կարեւորում ենք մեր հարաբերությունները Նորվեգիայի հետ եւ ձգտում ենք համագործակցությունը բարձրացնել նոր մակարդակիե» - ասաց նախարար Նալբանդյանը:

Նախարար Շտյորեն ողջունեց Հայաստանի եւ Թուրքիայի ջանքերն' ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում' սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:

Նախարարները նաեւ մտքեր փոխանակեցին ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ: Նախարար Շտյորը վերահաստատեց Նորվեգիայի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին' ուղղված հիմնախնդրի խաղաղ լուծմանը:

Նախարարները հաստատեցին իրենց հավատարմությունը հետագա բանակցությունների ձեւաչափին, ինչպես արտացոլված է 2009թ. ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աթենքյան հայտարարության մեջ:

Արտաքին գործերի նախարար Նալբանդյանը հանդես եկավ ելույթով Նորվեգիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում եւ այցելեց հանրահայտ նորվեգացի բեւեռախույզ, դիվանագետ ու հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի տուն-թանգարան:

Այս խորագրի վերջին նյութերը