Աշխարհ

07.12.2017 11:59


Թուրքիայի խորհրդարանի 4 կուսակցություններ դատապարտել են Թրամփի որոշումը

Թուրքիայի խորհրդարանի 4 կուսակցություններ դատապարտել են Թրամփի որոշումը

Թուրքիայի խորհրդարանի 4 կուսակցություններ համատեղ հայտարարություն են ստորագրել` կապված այն փաստի հետ, որ ԱՄՆ-ն Երուսաղեմը ճանաչել է որպես Իսրայելի մայրաքաղաք:

Ըստ թուրքական «Dosyahaber» լրատվական կայքի՝ հայտարարությունը ստորագրել են Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP), երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական » (CHP-ԺՀԿ), քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) և «Ազգայնական շարժում » (ԱՇԿ-MHP) կուսակցությունները:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Մենք կտրականապես մերժում ենք Երուսաղեմի պատմական կարգավիճակի փոփոխությանը միտված արկածախնդիր փորձերը»:

Նշվել է, որ այս հայտարարությունը հակասում է պաղեստինյան հակամարտության հարցում ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությանը:

Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը