Աշխարհ

07.12.2017 10:31


Նեթանյահուն ողջունել է Թրամփի որոշումը (տեսանյութ)

Նեթանյահուն ողջունել է Թրամփի որոշումը (տեսանյութ)

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն անվանել է արդար։

«Այդ որոշումն արտացոլում է հնագույն ճշմարտությունը ճանաչելու պատրաստակամությունը և խոստումները կյանքի կոչելը։ Թրամփի որոշումը դեպի խաղաղություն հաստատելու ուղիղ քայլ է, որովհետև չկա խաղաղություն առանց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու։ Հանուն խաղաղության՝ ես կոչ եմ անում բոլոր երկրներին միանալ ԱՄՆ-ի որոշմանը»,-ընդգծել է վարչապետը։

Ինչպես տեղեկացրել էինք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք։

Այս որոշումը խիստ մտահոգել է Եվրամիությանը, որի ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին տարածաշրջանում կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը