Լրահոս

06.12.2010 16:59


Թուրքիան ղարաբաղյան խնդիրը կապում է Հայաստանը հյուսիսից շրջանցող երկաթուղու նախագծի հետ

«Եթե Ադրբեջանի և Հայաստանի, Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրները հարթվեն, ապա այս տարածաշրջանը հսկայական հնարավորություններ կունենա»,-թրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհադ Էրգյունը Կարս այցի ժամանակ։

Նրա խոսքերով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը շատ կարևոր նախագիծ է, որը կարող է տարածաշրջանն ապահովել խոշոր ներդրումներով։ «Այստեղ կներգրավվեն խոշոր ներդրումներ, կաշխուժանան արդյունաբերությունը, առևտուրը, այսինքն այս տարածաշրջանը կդառնա արդյունաբերական հզոր կենտրոններից մեկը»,-ասել է Էրգյունը։ Նա նաև նշել է, թե ղարաբաղյան խնդրի լուծումը Թուրքիայի համար կարևոր է։

«Մենք շատ ենք սպասում այդ խնդրի լուծմանը ։ Ղարաբաղյան հարցի կարգավորումը շատ կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի, թե՛ տարածաշրջանի այլ երկրների համար»,-նշել է թուրք նախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը