Աշխարհ

07.12.2017 09:04


Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը ԵՄ-ին խիստ մտահոգել է

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը ԵՄ-ին խիստ մտահոգել է

Ինչպես տեղեկացրել էինք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք։

Այս որոշումը խիստ մտահոգել է Եվրամիությանը, որի ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին տարածաշրջանում կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», Մոգերինին ասել է․ «ԵՄ-ն լուրջ մտահոգություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմի մասին հայտարարության և այն հետևանքների կապակցությամբ, որոնց կարող է հանգեցնել՝ խաղաղության հեռանկարների առումով։ ԵՄ դիրքորոշումը մնում է անփոփոխ: Երկու կողմերի ձգտումները պետք է իրականացվեն, առաջընթացը պետք է գտնվի բանակցությունների միջոցով` Երուսաղեմի կարգավիճակի հարցը որպես երկու պետությունների ապագա մայրաքաղաք լուծելու համար»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը