Աշխարհ

07.12.2017 15:49


Վարչապետ Մեյի սպանության անհաջող փորձի կազմակերպիչները կկանգնեն դատարանի առջև

Վարչապետ Մեյի սպանության անհաջող փորձի կազմակերպիչները կկանգնեն դատարանի առջև

Մեծ Բրիտանիայում մեկնարկում է դատական գործընթաց ընդդեմ երկու երիտասարդի, ում իշխանությունները մեղադրում են վարչապետ Թերեզա Մեյի սպանության փորձի մեջ: Ըստ իրավապահների՝ երիտասարդները նպատակադրվել էին ռումբ տեղադրել Դաունինգ փողոցի անվտանգության համար նախատեսված դարպասների մոտ, իսկ այնուհետև մուտք գործել վարչապետի նստավայրն ու դանակահարել նրան: Կազմակերպվող մահափորձի բնույթը ցույց է տալիս, որ ահաբեկիչները մահապարտներ էին:

Հակաահաբեկչական իրավապահ մարմիններն անցած շաբաթ Լոնդոնում և Բիրմինգհեմում կալանավորել են երկու կասկածյալների՝ 20-ամյա Նայիմուր Զաքարիա Ռահմանին և 21-ամյա Մոհամադ Աքիբ Իմրանին: Երկուսն էլ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են: Ռահմանին ազգությամբ բանգլադեշցի է, իսկ Իմրանը՝ պակիստանցի:

Վարչապետի նստավայրի Դաունինգ փողոցն ունի անվտանգության բարձր մակարդակ: Փորձագետների կարծիքով, եթե կասկածյալները փորձեին իրականացնել մահափորձը, ապա դժվար թե հասնեին հաջողության:

Դատական առաջին նիստը նախատեսված է Լոնդոնում դեկտեմբերի 20-ին:

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը