Աշխարհ

06.12.2017 22:09


Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք

Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քիչ առաջ հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք։

Նրա խոսքերով, սա երկար սպասված քայլ էր՝ Մերձավոր Արեւելքի խաղաղության գործընթացին զարկ տալու եւ հարատեւ համաձայնության հասնելու համար։

Մինչեւ Թրամփի ելույթը, պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբասը նախազգուշացրել էր, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հանգամանքը կարող է ունենալ վտանգավոր հետեւանքներ ամբողջ տարածաշրջանի համար։

Աղբյուրը՝ Ամերիկայի ձայն

Այս խորագրի վերջին նյութերը