Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հավատարմագրված դիվանագետների հերթական հավաքը
Հունվարի 28-ին Լոս Անջելեսում կայացել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հավատարմագրված դիվանագետների հերթական հավաքը, որի հյուրընկալությունն առաջին անգամ ստանձնել էր Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը:
Հավաքին մասնակցել են վեց տասնյակից ավելի երկրների հյուպատոսներ, ովքեր քննարկել են 2010 թվականի ծրագրերը եւ առաջիկա միասնական անելիքները: Ներկայացուցչական հավաքի մասնակիցները ողջունել են Հայաստանի գլխավոր հյուպատոսի նախաձեռնությունը, ինչը լավ հնարավորություն է ջերմ մթնոլորտում քննարկելու Լոս Անջելեսի դիվանագիտական համայնքի առաջիկա ծրագրերը:
Հայաստանի հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է դիվանագետների հավաքի պատվավոր հյուրին՝ Կալիֆորնիայի 35-րդ նահանգապետ Ջորջ Դուքմեջյանին, ով ԱՄՆ խոշորագույն նահանգի առաջին եւ առայժմ միակ՝ ազգությամբ հայ նահանգապետն է եղել: Պրն. Դուքմեջյանը ողջունել է Հայաստանի հովանու ներքո կազմակերպված ձեռնարկը: Նա նշել է, որ անցած դարասկզբին, ցեղասպանությունից առաջ, Թուրքիայից գաղթած ծնողների զավակ է: Զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ եւ հպարտ է, որ ղեկավարել է Կալիֆորնիայի պես բազմազգ մի նահանգ, որն աշխարհի համար լավ օրինակ է, թե ինչպես կարող են 100-ից ավելի ազգություններ կողք-կողքի ապրել եւ ստեղծել աշխարհի 5-րդ տնտեսությունը: Պրն. Դուքմեջյանը պատասխանել է նաեւ օտարերկրյա դիվանագետների հարցերին:
Դիվանագետների ներկայացուցչական հավաքին ներկա էր նաեւ հայազգի գործող բարձրաստիճան պաշտոնյա՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կազմում ընտրված առաջին հայ գործիչ Փոլ Կրեկորյանը: