Աշխարհ

06.12.2017 15:17


Տոլման ճանաչվեց ադրբեջանական կերակրատեսակ

Տոլման ճանաչվեց ադրբեջանական կերակրատեսակ

Հայկական ավանդական տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ն որակել է ադրբեջանական կերակրատեսակ։ Կազմակերպության պաշտոնական կայքում նշված է, որ տոլման ճանաչվել է ոչ նյութական մշակութային ժառանգություն։ Այս մասին տեղեկացնում է armeniasputnik.am-ը։

«Տոլման պատրաստվում է Ադրբեջանի ամբողջ տարածքում և համարվում կարևոր կերակրատեսակներից մեկը, փոխանցվում է սերնդեսերունդ և վեր է երկրի ներսում առկա էթնիկ ու հոգևոր սահմաններից»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ «տոլմա» բառը գրված է «դոլմա», մեկնաբանվում է, թե իբր առաջացել է թուրքերեն «դոլդուրմա» բառից, որ թարգմանաբար նշանակում է լցոնված։

Մանրամասները՝ armeniasputnik.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը