Աշխարհ

06.12.2017 14:29


Ուկրաինայի դատախազությունը Սահակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարել

Ուկրաինայի դատախազությունը Սահակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարել

Նախօրեին Կիևում տեղի ունեցած բուռն իրադարձություններից հետո Միխեիլ Սահակաշվիլին հրաժարվել է ներկայանալ հարցաքննության: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Սահակաշվիլին «փախուստի մեջ գտնվող անձի կարգավիճակում է»:

Այսօր առավոտյան գլխավոր դատախազության մամուլի քարտուղարը Թվիթերի իր էջում գրել է, որ Սահակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

Այսօր ոստիկանությունը փորձել է գրոհել Գերագույն ռադայի մոտ տեղակայված՝ Սահակաշվիլիի աջակիցների վրանային ավանը: Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին կոչ է արել դադարեցնել սադրանքներն ու հարձակումները իր աջակիցների վրա:

Ուկրաինայի իշխանությունները Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին մեղադրում են պետական հեղաշրջման փորձի մեջ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը