Օդաչու լինելը միայն գեղեցիկ համազգեստ հագնելը չէ. Վրաստանի հայ օդաչուն պարգևատրվեց ՆԱՍԱ-ի կողմից (լուսանկար)
Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) օդաչու Հեյդ Փայփերը, Վրաստանում ԱՄՆ-ի փոխդեսպանի և Հազարամյակների մարտահրավերներ կորպորացիայի ներկայացուցիչների հետ միասին Թբիլիսիի ավիացիոն համալսարանում էր՝ Վրաստանի առաջին և միակ կին օդաչու՝ Նադեժդա Բենկլյանին ՆԱՍԱ-ի պարգևը հանձնելու նպատակով:
25-ամյա Նադեժդան Թբիլիսիի ավիացիոն համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Վրացական ավիաուղիներ ընկերությունում: Արդեն մոտ 600 ժամ օդում անցկացրած օդաչուն ասում է՝ գործի վտանգավորությունը երբեք չի վախեցրել, քանի որ ի սկզբանե գիտակցել է՝ ոչինչ հեշտ չի լինելու: Օդաչու լինել չի նշանակում գեղեցիկ համազգեստ հագնել և օդանավ վարել, յուրաքանչյուր թռիչք յուրովի դժվար է, այդ ամենի հետևում հսկայական աշխատանք ու ջանքեր են: Տպավորություններն ու զգացողություններն էլ՝ անբացատրելի ու անհամեմատելի են, կարծես՝ գտնվում ես այլ աշխարհում:
«Այս պարգևը ոչ միայն ինձ համար ունի մեծ նշանակություն, ստացվում է, որ ես այն վերցրի բոլոր այն աղջիկների համար նաև, ովքեր ուզում են ապացուցել, իրենք միայն կին չեն, որ իրենք ևս կարող են լիդեր լինել, ունենալ լուրջ մասնագիտություն։ Մաղթում եմ բոլոր աղջիկներին, որ հասնեն իրենց երազանքին, եթե նրանք իսկապես ցանկանում են, իհարկե կհասնեն ամեն ինչի, կարևորը ցանկությունն է: Այսօր ես հասկացա, որ իսկապես, այն, ինչ ես անցել եմ, այն ամենն, ինչ արել եմ օդաչու դառնալու համար, իզուր չէր: Դրա ապացույցն՝ այսօրվա գնահատանքը, որ ինձ համար անչափ կարևոր է»:
Հազարամյակի մարտահրավերներ կորպորոցիայի փոխտնօրեն Սոնիա Շահրիգյանը նշեց, որ Կորպորացիայի կողմից Ավիացոն համալասրանին տեխնիկական աջակցության նպատակով ֆինանսավորում է տրամադրվել. «Մենք գտնում ենք, որ այս բուհի գործը շատ կարևոր է, այդ պատճառով մի դրամաշնորհային ծրագիր ենք ֆինանսավորում, իսկ Նադեժդային շնորհավորում ենք և ասում, որ ինքը շատ կարևոր օրինակ է Վրաստանի կանանց համար, նա ցույց է տալիս, որ այս կարիերան և այս ճանապարհը բաց ու հասանելի է բոլոր կանանց համար»:
ՆԱՍԱ-ի ներկայացուցիչ Հեյդ Փայփերը Վրաստանում է՝ ԱՄՆ-ի դեսպանատան կողմից իրականացվող գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավի շրջանակներում: Նա տարբեր հանդիպումների ու միջոցառումների ընթացքում խոսում է իր կարիերայի ընթացքում ունեցած դժվարությունների ու հաջողությունների և այն մարտահրավերների մասին, որոնց բախվել է՝ աշխատելով այն ոլորտներում, ուր հիմնականում տղամարդիկ են: Հեյդը հորդորում է՝ հետևել իր օրինակին, գնալ երազանքի հետևից:

Աղբյուրը՝ aliq.ge