Աշխարհ

05.12.2017 20:46


Մխիթարյան. Ռոստովի հետ խաղից հետո Իբրահիմովիչը հասկացավ, որ կա ևս մեկ Աստված՝ ես

Մխիթարյան. Ռոստովի հետ խաղից հետո Իբրահիմովիչը հասկացավ, որ կա ևս մեկ Աստված՝ ես

Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի եթերում ցուցադրվելու է վավերագրական ֆիլմ, որը նվիրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Ֆիլմում Մխիթարյանը պատմել է իր կարիերայի, ընտանիքի և Զլատան Իբրահիմովիչի հետ ընկերության մասին.

«Զլատանը ծանր բնավորություն ունի: Նա շատերի հետ չի համակերպվում: Մարդիկ չեն հասկանում նրա կատակները և խոսքերը: Գուցե, պարզապես չեն ցանկանում հասկանալ: Ես և նա հենց առաջին օրվանից լավ հարաբերությունների մեջ ենք եղել: Այն ժամանակ, երբ նա վերականգնվում էր վնասվածքից Մանչեսթերից դուրս, մենք պահում էինք կապը և խոսում միմյանց հետ:

Բոլորը գիտեն, որ Իբրահիմովիչը իրեն համարում է Աստված: Երբ մենք ժամանեցինք Ռոստով, ես նրան ասացի. «Տեսնու՞մ ես, թե ով է այստեղ Աստված»: Կատակում եմ: Ուղղակի այնտեղ կային շատ հայեր և բոլորն իմ անունն էին վանկարկում: Այդ դեպքից հետո նա հասկացավ, որ այնտեղ կա ևս մեկ Աստված, որը ես եմ»,- ծիծաղելով ասել է հայ ֆուտբոլիստը՝ ում խոսքերը մեջբերում է «Matchtv.ru»-ն:

Ֆիլմը համացանցում հասանելի կլինի շուտով:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը