Աշխարհ

05.12.2017 18:05


Սահակաշվիլիի աջակիցներն ազատ են արձակել նրան՝ կոտրելով Ուկրաինայի անվտանգության ծառայության միկրոավտոբուսի դռները (տեսանյութ)

Սահակաշվիլիի աջակիցներն ազատ են արձակել նրան՝ կոտրելով Ուկրաինայի անվտանգության ծառայության միկրոավտոբուսի դռները (տեսանյութ)

Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բերման ենթարկված Միխայիլ Սահակաշվիլիի աջակիցները ազատ են արձակել նրան՝ կոտրելով Ուկրաինայի անվտանգության ծառայության միկրոավտոբուսի դռները։ Ինչպես հայտնում է RBC-ն, նրանք շրջապատել են միկրոավտոբուսը, ծակել անվադողերը:

Դրանից հետո Սահակաշվիլին ելույթ է ունեցել Կիևի կենտրոնում, որտեղ մեծ թվով մարդիկ են հավաքված:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սահակաշվիլին իր բնակարանում իրականացվող խուզարկության պատճառով բարձրաձել էր շենքի տանիք ու սպառնացել ցած նետվել։ Նա ձերբակալվել էր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը