Զարաբը ԱՄՆ դատարանում հայտարարել է, որ 2013-ին կաշառք է տվել Թուրքիայի իշխանություններին
Իրանական ծագումով թուրք մեծահարուստ գործարար Ռեզա Զարաբը ամերիկյան դատարանում հայտարարել է, թե 2013 թվականին՝ Ռեջեփ Էրդողանի վարչապետության տարիներին, կաշառք է տվել թուրքական իշխանություններին՝ բանտից ազատվելու համար:
Ոսկու առևտրով զբաղվող Զարաբը ավելի վաղ ինքնախոստովանական ցուցմունք էր տվել և ընդունել, որ մի խումբ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների հետ օգնել է Թեհրանին շրջանցել ամերիկյան պատժամիջոցներն ու շուրջ մեկ միլիարդ դոլարի շահույթ ստանալ նավթի և գազի վաճառքից:
Անկարան կտրականապես հերքում է այս մեղադրանքները և գործը որակում որպես «դավադրություն Թուրքիայի դեմ»:

Աղբյուրը՝ Ազատություն