Ադրբեջանը 2017 թվականի երկրորդ կիսամյակում Վրաստանում 127 միլիոն դոլարի ներդրում է արել, այդպիսով Վրաստանում դառնալով համար 1 ներդրող: Ադրբեջանի քաղաքացիները, այլ շրջաններից բացի, անշարժ գույք են գնում և բիզնես գործունեությամբ զբաղվում նաև Աջարիայում: Batumelebi թերթի հաղորդմամբ, Մծվանե Կոնցխիում բնակելի համալիր է կառուցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հորաքրոջ ընտանիքը:
Նախիջևանի նահանգապետի ընտանիքի ներդրումը Բաթումիում
Ադրբեջանում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնն արդեն 24 տարի զբաղեցնում է Վասիբ Թալիբովը: Վերջինիս մեծ որդին՝ Զրա Թալիբովը, 2015 թվականին նշանակվել է Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության պետ: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությամբ, Զրա Թալիբովը նաև Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր է: Netgazeti-ի լրագրողներին ադրբեջանցի լրագրողները հաստատել են, որ Թալիբովների ընտանիքը նախագահ Ալևի հորաքրոջ ընտանիքն է:
Զրա Թալիբովն ու իր հայրը մի քանի անգամ պաշտոնական այցով եղել են Աջարիայում: Նախիջևանի ղեկավարի ընտանիքը տարբեր տեսակի բիզնեսներ ունի Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում: Այս պահին Վասիֆ Թալիբովի ընտանիքը Մծվանե Կոնցխիում առանձնատուն է կառուցում՝ Սև ծովի տեսարանով:
Վրաստանի հանրային ռեեստրի տվյալներով՝ MAQRO կազմակերպությունը ծովափնյա տարածքում գտնվող 9 019 քառակուսի մետր տարածքը գրանցել է 2016 թվականին: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ հողատարածքը վաճառել է կազմակերպության 3 աշխատակից: MAQRO-Ն այս պահին 3 հարկանի առանձնատուն է կառուցում, որի մակերեսը, ըստ պաշտոնական տվյալների, 900 քառակուսի մետր է: Գլխավոր շինության կողքին կառուցվում է երկու հարկանի շենք: «Բաթումելեբի» թերթի հաղորդմամբ՝ ամբողջ տարածքը պարսպապատ է՝ 3 մետր բարձրությամբ: «Հետևաբար, երբ աշխատանքներն ավարտվեն, անհնար կլինի տեսնել, թե ինչ է կատարվում ներսում»,- գրում է թերթը:
Հանրային ռեեստրի տվյաներով, MAQRO կազմակերպությունը գրանցվել է 2012 թվականին, Թուրքիայի քաղաքացի Ուչար Էմինի կողմից: Վերջինս նաև կազմակերպության 100 տոկոսի սեփականատերն է:
Batumelebi թերթը փորձել է պարզել կապը:
«Լրատվամիջոցների հետաքրքրվածությունն այս մարդկանց մոտ անվստահություն կառաջացնի, ինչը կարող է վնաս պատճառել երկու երկրների հարաբերություններին, հետևաբար պետք չէ մեկ առանձնատան համար նման բաներ անել»,- ասել են կազմակերպության աշխատակիցները: Վերջիններս նաև հաստատել են, որ կառուցվող առանձնատունը պատկանում է Զրա Թալիբովին:
MAQRO-ի՝ Ադրբեջանի հետ կապերի վերաբերյալ Վրաստանի հանրային ռեեստրում միայն մեկ փաստաթուղթ գոյություն ունի: 2012 թվականի մարտի 6-ին Ուչար Էմինը Ադրբեջանի պետական նոտարական գրասենյակում լիազորագիր է պատրաստել Թուրքիայի քաղաքացի Օսման Էրտունգիի համար՝ «Վրաստանում իր անունով ՍՊԸ գրանցելու վերաբերյալ»: Որպես լիազորագրի փոխանցման վայր նշված է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Նախիջևանը:
MAQRO-ն որպես ներդրող Վրաստանում ներկայացված է 2013 թվականից:
Կազմակերպության պաշտոնական կայքէջում նշվում է, որ այն ամենամեծ ներդրողներից մեկն է: «Կազմակերպության առաջին ծրագիրն Աջարիայի շրջանում 10 հազար քառակուսի մետր տարածք ունեցող կահույքի արտադրամասն է՝ Glorya Forniture-ն: Հաջորդը՝ Mercure Tbilisi Old Town հյուրանոցն է, որը ֆրանսիական բրենդի՝ «Ակոր գրուպ»-ի անդամ է: Հետագայում «Մաքրո Քոնսթրաքշըն»-ի գործընկեր «Ակոր գրուփ»-ը Թբիլիսիում պատրաստվում է կառուցել IBIS styles հյուրանոցը»:
«Մաքրո Քոնսթրաքշըն»-ի ամենամեծ ծրագիրը 45 միլիոն դոլար գնահատված ներդրում է՝ «Կանաչ Բուդապեշտ» բնակելի շենքը, որի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2016 թվականին:
Կազմակերպությունը նոր ծրագիր է իրականացնում՝ «Կարմի Ալմաս» բնակելի համալիրը Թբիլիսում, 1772 բնակարանով, բաց և փակ սպորտային դահլիճներով, լողավազաններով, մանկապարտեզով, դպրոցով և առևտրի կենտրոններով:
MAQRO-ի գործունեությունը Վրաստանում չի սահմանափակվում միայն շինարարությամբ: Կազմակերպությունը նաև զբաղվում է կահույքի արտադրությամբ: Խանութները, որտեղ վաճառվում է MAQRO-ի կողմից արտադրված կահույքը, Բաթումիում հայտնի են որպես ադրբեջանական կահույքի խանութներ: Այս մասին թերթին հաստատել են նշված խանութներում:
Զրա Թալիբովի անվան հետ կապված ևս մեկ բիզնեսի վերաբերյալ Վրաստանում կոնկրետ պաշտոնական փաստաթուղթ գոյություն ունի: Զրա Թալիբովը նաև այն կազմակերպության հիմնադիրն է, որը Բաթումիում «Դիվան» հյուրանոցն է կառուցել:
«Դիվան» հյուրանոցը, որը գտնվում է Բաթումիի հին թաղամասում, պատկանում է LTD KERVAN TURIZM/Քերվան տուրիզմին: Հանրային ռեեստրի տվյալներով՝ այս կազմակերպության հիմնադիրը և, հետևաբար, հյուրանոցի սեփականատերը Զրա Թալիբովն է: Վերջինս կազմակերպությունը գրանցել է 2013 թվականին: Իսկ «Դիվան» հյուրանոցը կառուցվել է 2014 թվականին՝ նախկին «Լոնդոն» հյուրանոցի տեղում, որը Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձան էր:
Մեհրիբան Ալիևայի ընկերոջ բիզնեսը
Ծովափնյա ևս մեկ հյուրանոց, որը պետք է բացվեր 2013 թվականի օգոստոսին, «Գազել»-ը, արդեն կառուցված է, սակայն առայժմ զբոսաշրջիկների չի ընդունում:
Աջարիայի կառավարությունը 2011 թվականի հունիսին 1 լարիի դիմաց Ադրբեջանի քաղաքացի Զարիֆա Համզաևային է փոխանցել Բաթումիում, ծովափնյա տարածքում գտնվող մոտ 1 հետկար հողատարածք: Փոխանցումից 20 ամիս անց Համզաևան պետք է 100 սենյակ ունեցող հյուրանոց կառուցեր և 100 քաղաքացու համար աշխատանք ապահովեր:
Աջարիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից հայտարարել են, որ սեփականատերը նոր հյուրանոցը կբացի 2018 թվականի մայիսին, բացման օրը տեղափոխելու համար արդեն դիմել են նախարարությանը: Նախարարությունից նաև հայտնել են, որ կազմակերպությունը համաձայնագրով նախատեսված 10 միլիոն դոլարի փոխարեն ծախսել է 50 միլիոն դոլար, իսկ 100 մարդու փոխարեն 200 անձի կապահովի աշխատանքով:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողների հետաքննության համաձայն՝ Իլհամ Ալիևի կնոջ և Զարիֆա Համզաևայի հոլդինգում 23 ընկերություն է միավորված, որն ավիացիոն ոլորտում դոմինանտ է: Զարիֆա Համզաևան Ադրբեջանի ազգային ավիաընկերության՝ «Ազալի»-ի նախագահ Ջանգիր Ասկերովի կինն է:
Քաղաքականությունն ու փողը
Որոշ քաղաքագետների գնահատամամբ Ադրբեջանն ու Վրաստանը լավագույն բարեկամական և գործընկերային հարաբերություններն ունեն: Ադրբեջանից Վրաստանը հատկապես աջակցություն է ստացել 2016 թվականի ցուրտ ձմռանը, երբ ռուսական «Գազպրոմ»-ը դադարեցրեց բնական գազի մատակարարումը Վրաստան: Այդ ժամանակ Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում չկար նաև էլեկտրականություն:
Հենց այդ ժամանակահատվածից Վրաստանում ռուսական գազը փոխարինվեց ադրբեջանական «ՍՈՔԱՐ»-ով, իսկ այսօր Վրաստանը գազի 90 տոկոսը ստանում է Ադրբեջանից: Բացի դրանից, ադրբեջանական գազի գինը Վրաստանում ամենաէժանն է, եթե համեմատենք եվրոպական երկրներում առկա գնի հետ:
Հետևաբար, «ՍՈՔԱՐ»-ը մինչ օրս մնում է Վրաստանում խոշորագույն ներդրողներից մեկը:
2015-2016 թվականների պաշտոնական տվյալերով, Ադրբեջանը Վրաստանում ներդրումների տեսնակյունից առաջատար երկիրն է: 2016 թվականին Ադրբեջանի կողմից արված ներդրումները կազմել են 558 միլիոն դոլար, իսկ 2015-ին՝ 549 միլիոն:
Ընդդիմադիր լրատվամիջոցներն Ադրբեջանից Վրաստան դրամական հոսքը ռիսկային են համարում Վրաստանի ժողովրդավարության համար: Այսպես է կարծում, օրինակ, լրագրող Լեյլա Մուստաֆաևան, ում ամուսնուն՝ լրագրող Աֆգան Մուխթարլիին մայիսի 29-ին առևանգել են Թբիլիսիի կենտրոնից: Ավելի ուշ, Մուխթարլին հայտնվել էր Բաքվի բանտում: Այդ ժամանակ, Մուստաֆաևան ասել էր, որ ամուսինը Իլհամ Ալիևի և իր մերձավորների բիզնեսների վերաբերյալ հետաքննություն էր իրականացնում:
Աֆգան Մուխթարլին մինչ օրս Բաքվի բանտում է, իսկ Վրաստանում իրականացվող հետաքննությունն առայժմ չի կարող պարզել, թե ինչպես են Մուխթարլիին առևանգել մայրաքաղաքի կենտրոնից և ինչպես է նա հայտնվել Ադրբեջանում: Այս դեպքից հետո Վրաստանից հեռացել և պատրաստվում են հեռանալ Ալիևի ռեժիմի զոհ դարձած ակտիվիստները, որոնք Վրաստանում էին ապաստան գտել և որոնց համար Վրաստանը հարավային Կովկասում ժողովրդավարության օազիս էր: Այժմ նրանց համար Վրաստանն անվտանգ երկիր չէ:
Հենց այս պատճառով, միջազգային կազմակերպությունների օգնությամբ, Վրաստանից հեռացավ նաև Աֆգան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան:
Իլհամ Ալիևի մերձավորների բիզնեսները Վրաստանում (լուսանկար)

Աղբյուրը՝ aliq.ge