Լրահոս

01.02.2010 17:10


Վարշավա-Երևան չվերթով հնարավոր ավիափոխադրումները տարաձայնություննրի պատճառ են դարձել

Լեհական LOT ընկերությունը Վարշավա-Երևան չվերթով պատրաստվում է կանոնավոր ավիափոխադրումներ իրականացնել։ Չվերթների իրականացման հարցում LOT ընկերության գործընկերը հնարավոր է լինի «Արմավիա»-ն։

Սակայն LOT-ի մտադրությունը Լեհաստանի նախագահի և վարչապետի միջև տարաձայնությունների պատճառ է դարձել։ Ինչպես հաղորդում է «transport.com.ua»-ն, Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին գտնում է, որ նախ և առաջ անհրաժեշտ է հաղորդակցույթունն ապահովել Վրաստանի հետ։ Իսկ երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի համոզմամբ, պետք է սկզբից չվերթներ ապահովել դեպի Բաքու, քանի որ այնտեղ նավթ կա։

Հիշեցնենք, որ լեհական կողմն արդեն ցանկություն է հայտնել Օդեսա-Բրոդի-Պլոցկ նավթամուղով ադրբեջանական նավթ ներկրել։

Այս խորագրի վերջին նյութերը