2017թ․-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Վրաստան է այցելել մոտ 7 միլիոն օտարերկրացի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 18,4 տոկոսով ավելի է: Այս մասին դեկտեմբերի 4-ին հայտարարել է Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության պետ Գիորգի Չոգովաձեն:
Ըստ վիճակագրության՝ Վրաստանում 24 ժամից ավելի գտնվող այցելուների թիվը կազմել է 3 մլն 243,9 հազար մարդ: Սա 27,6%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:
2017 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակների տվյալներով՝ արտասահմանյան զբոսաշրջությունից ստացված եկամուտը կազմել է 1,1 մլրդ դոլար, ինչը 26%-ով կամ 225 միլիոն դոլարով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Վրաստան է այցելել մոտ 7 մլն օտարերկրացի

Աղբյուրը՝ aliq.ge