Աշխարհ

04.12.2017 21:38


ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը

ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և դրա կարգավորման շուրջ բանակցային գործընթացը:

Սա ԵՄ հատուկ ներկայացուցչի առաջին այցն է Ադրբեջան:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը