Աշխարհ

04.12.2017 14:56


Թուրք դեսպանի վրա հարձակված հայ երիտասարդները դատապարտվել են պայմանական ազատազրկման (տեսանյութ)

Թուրք դեսպանի վրա հարձակված հայ երիտասարդները դատապարտվել են պայմանական ազատազրկման (տեսանյութ)

Փարիզում Թուրքիայի նախկին դեսպան Հաքքը Աքիլի վրա հյութ լցրած ֆրանսահայ ուսանողները դատապարտվել են պայմանական ազատազրկման:

Թուրքական «arti33.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Նանտերի դատարանը Փարիզի Դեկարտ համալսարանում թուրք դեսպանի վրա հարձակված հայ ուսանողին դատապարտել է 3 ամսվա պայմանական ազատազրկման, իսկ հարձակման տեսագրությունը սոցցանցերում հրապարակած անձին՝ 1 ամսվա պայմանական ազատազրկման:

Եթե վերջիններս սահմանված փորձաշրջանի ընթացքում օրինակելի վարք դրսևորեն, ապա կազատվեն բանտում պատիժը կրելու անհրաժեշտությունից, միաժամանակ, ինչպես մեկնաբանել են փաստաբանները, այդ պատիժը չի արձանագրվի որպես դատվածություն:

Հիշեցնենք, որ 2015թ. մարտին Փարիզի Դեկարտ համալսարանի իրավագիտության ֆակուլտետում կազմակերպված «Աշխարհիկությունը Թուրքիայում և Ֆրնասիայում» խորագրով գիտաժողովի ժամանակ ելույթ ունեցող թուրք դեսպանին էր մոտեցել մի երիտասարդ և նրա վրա ներկված հեղուկ, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ նռան հյութ էր թափել: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ հարձակումն իրականացրած և այն տեսագրած երիտասարդները ազգությամբ հայ Ֆրանսիայի քաղաքացիներ են:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը