Թուրքիայում 2017-ին գրանցվել է գնաճի (ինֆլյացիա) ամենաբաձր ցուցանիշը վերջին 9 տարվա ընթացքում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը՝ մեջբերելով Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալները:
Նոյեմբերին ինֆլյացիան նախորդ ամսվա համեմատ կազմել է 1.49 տոկոս, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ 11,16 տոկոս, իսկ 2016-ի նոյեմբերի համեմատ 12.98 տոկոս:
Մեկ ամսվա կտրվածքով ամենաբարձ գնաճը արձանագրվել է հագուստի և կոշիկի շուկայում (շուրջ 3.77 տոկոս): Արևածաղիկի վաճառքում գնաճը գերազանցել է նախորդ 14 տարվա ցուցանիշը:
Սնունդն ու ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը մեկ ամսվա կտրվածքով կազմել է 2.11 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 15.75 տոկոս, տրանսպորտային ուղևորափոխադրումներում 2.01 տոկոս կազմել է մեկ ամսվա ընթացքում արձանագրված գնաճը, իսկ ահա տարեկան կտրվածքով այն ամենաբարձրն է եղել՝ 18․6 տոկոս: Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ամենացածր գնաճը արձանագրվել է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի շուկայում՝ 0.01 տոկոս:
2017 թվականի նոյեմբերին սպառողական հիմնական խմբերում գնանկում չի գրանցվել:
Թուրքիայում ռեկորդային գնաճ է արձանագրվել

Աղբյուրը` Ermenihaber.am