Թեհրանում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները
Դեկտեմբերի 3-ին Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար Ղասիմ Ռեզային ընդունել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Էլչին Գուլիևին: Կողմերն անցկացրել են երկու երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների արդեն 10-րդ նիստը՝ քննարկելով երկկողմ համագործակցությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը:
Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է ընդհանուր սահմանի երկայնքով մաքսանենգության դեմ պայքարը: Կողմերը նշել են, որ 2017 թ. առաջին 11 ամսվա ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ շուրջ 30 տոկոսով աճել է բեռների և ուղևորափոխադրումները սահմանով:
Հանդիպումից այլ մանրամասներ չեն տրամադրվում:
Հիշեցնենք, որ 2016 թ. հանիպել էին Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի սահմանապահ զորքերի հրամանատարները: Կողմերը քննարկել էին նաև Կասպից ծովում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր:
2015 թ. փետրվարին միայն Իրանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատարները կրկին հանդիպել էին Իրանում:

Աղբյուրը՝ razm.info