Աշխարհ

04.12.2017 09:46


«Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևորը սպառնացել է ռումբ պայթեցնել (տեսանյութ)

«Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևորը սպառնացել է ռումբ պայթեցնել (տեսանյութ)

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ուղևորներից մեկը զննման ժամանակ հայտարարել է, թե իր մոտ ռումբ կա։ Անմիջապես տարածքը շրջափակվել է, սակայն պարզվել է, որ այդ հայտարարությունը կեղծ է։

Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, իրավապահ մարմինները տեղափոխման համար արգելվող որևէ իր կամ նյութ չեն հայտնաբերել:

Ռումբի մասին կեղծ հայտարարություն արած ուղևորը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք․ ակնհայտ է եղել, որ նա հարբած է։

Միջադեպն ուղևորների և չվերթների սպասարկման ընթացքի վրա չի անդրադարձել․ այժմ օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը