Լրահոս

01.02.2010 16:56


ՀՀ էկոնոմիկայի նախարարը խոստովանել է, որ բացթողումներ է ունեցել

ՀՀ էկոնոմիկայի նախարարը խոստովանել է, որ բացթողումներ է ունեցել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն այսօր «7օր»-ին խոստովանել է, որ որոշ խնդիրներում ինքը բացթողումներ է ունեցել։

-Եղել են դեպքեր՝ իմ անհամբեր խառնվածքի հետ կապված, շտապողականությունից, որ, օրինակ, ես հայտարարել եմ, որ այսինչ ժամանակահատվածում կանեմ, բայց ավելի ուշ են ստացվում,- խոստովանել է Ն. Երիցյանը՝ պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե հաշվի առնելով, որ ՀՀԿ 12-րդ համագումարում նախահագ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ չի սխալվում նա, ով չի գործում, Ն. Երցյա՞նն իր գործունեության ընթացքում ինչ սխալ է թույլ տվել։

Էկոնոմիկայի նախարարն իր սխալներից մի քանի օրինակներ էլ է բերել.

-Օրինակ՝ նպատակներ կային, որոնք ինձ համար շատ ավելի արագ պետք է իրականացվեին, բայց զուտ ռեսուրսների մոբիլիզացիան չի ստացվել, որ կարողանամ այդ նպատակներին հասնել առավելագույն ցանկության դեպքում։ 2-րդը՝ եղել են շատ ծրագրեր, որոնք վստահել ենք «պարտնյորին», հետը մոտ կես տարվա աշխատանք ենք արել, արդյունքում պարզվել է, որ ինքն այդ ներդրումները չի իրականացնում, և այդ պայմանները մենք նախապես պետք է ճիշտ կոմունիկացիա անեինք իրենց հետ։ 3-րդ՝ կապված որոշակի ծրագրերի հետ՝ մենք հենվել ենք նրա վրա, որ տարբեր տեսակի մասնակիցներ այդ ծրագրերի իրենց մասը կիրականացնեն, և մենք կբարելավենք Հայաստանի այս կամ այն ռեյտինգը, բայց իրականում իմ դասը նրանում է, որ մենք պետք է տեխնիկական աշխատանքերը մեզ վրա վերցնենք, որ նման ծրագրերն առաջ գնան։ Դա նաև ես համարում եմ բացթողում, որովհետև կարող էի կռահել դրա մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը