Աշխարհ

03.12.2017 09:39


Մոուրինյու. Խաղից հետո Դե Խեային ասացի, որ խաղադաշտում տեսա աշխարհի լավագույն դարպասապահին

Մոուրինյու. Խաղից հետո Դե Խեային ասացի, որ խաղադաշտում տեսա աշխարհի լավագույն դարպասապահին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է թիմի տարած հաղթանակը «Արսենալի» նկատմամբ.

«Ինձ դուր եկավ, թե ինչպես կռվեց իմ թիմն այսօր: «Արսենալը» նույնպես լավ խաղ անցկացրեց, սակայն իմ տղաները պարզապես հիանալի էին: Նրանք արժանի էին երեք միավոր վաստակելուն: Հանդիպումից հետո մոտեցա Դե Խեային: Նրան ասացի, որ այսօր խաղադաշոտւմ տեսա աշխարհի լավագույն դարպասապահին: Այսօր բոլորը ֆանտաստիկ էին խաղում: Պոգբայի կարմիր քարտի մասին ոչինչ ասել չեմ կարող, ինչպես նաև Կոսյելնիի և Լուկակուի դրվագների մասին: Չեմ կարող մեկնաբանել նաև այն բոլոր պահերը, երբ «Արսենալի» խաղացողներն ընկնում էին խոտածածկին: Խոտածածկը լավն էր և կարծում եմ, որ նրանց մոտ մեծ էր ցանկությունը դրա վրա պառկելու»,-պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է «BBC»-ին:

***

Անգլիայի առաջնության 15-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:1 հաշվով հաղթեց «Արսենալին»:

Խաղն անցավ դիտարժան պայքարում և արդեն առաջին խաղակեսում «կարմիր սատանաները» երկու գնդակի առավելություն ստացան: Աչքի ընկան Վալենսիան և Լինգարդը:

Երկրորդ խաղակեսում պայքարն ավելի թեժ էր, որտեղ թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: Իր հաշվին դուբլ գրանցեց Լինգարդը, իսկ լոնդոնցիներից արդյունավետ հարված կատարեց Լակազետը: Նշենք նաև, որ խաղի 74-րդ րոպեին Պոլ Պոգբան հեռացվել է խաղադաշտից՝ Բելերինի նկատմամբ կոպիտ խախտման համար:

Այս հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյուի ֆուտբոլիստները վաստակեցին 35 միավոր և շարունակում են զբաղեցնել երկրորդ հորիզոնականը: «Արսենալը» 28 միավորով 5-րդն է:

Հիշեցնենք, որ խաղին հայտավորված չէր Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

«Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:3

Գոլերը՝ Լակազետ (49) - Վալենսիա (4), Լինգարդ (11,63)

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը