Հատկապես վերջին շրջանում ՀՀ կառավարությունը թմբկահարում է, թե իշխանություններն ամեն ինչ անում են հանուն ապագա սերնդի և երիտասարդների համար լիարժեք ու արժանավայել ապագա ապահովելու։ «7օր»-ը երիտասարդների շրջանում փոքրիկ հարցում անցկացրեց՝ պարզելու' արդյոք կառավարության այդ ջանքերը ինչ-որ արդյունք տվե՞լ են։
Հարցվածների մեծամասնությունը ոչ մի դրական փոփոխություն ընդհանրապես չի նկատել։ Ավելին՝ երիտասարդները նշել են, թե նախնիների կանչն ու սեփական երեխաներին հայեցի դաստիարակելու ցանկությունն են միակ պատճառը, որ իրենց ստիպում է մնալ և «գոյատևել» հայրենիքում։
«Ես Հայաստանն ընդունելու եմ որպես հայրենիք, կարոտելու եմ։ Բայց այստեղ ապրելու համար ոչ մի բարենպաստ պայման չկա»,-ասել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ուսանողուհի Մարիամ Խաչատրյանը։
Իսկ դպրոցը նոր ավարտած մի երիտասարդ նշել է. «Ես իմ ապագան Հայաստանում չեմ տեսնում։ Հայաստանում ընդհանրապես ապագա չկա»։
Առա՞ջ, Հայաստան