Հունվարի 1-ին Ադրբեջանում կմեկնարկի ձմեռային զորակոչը. հրամանագիր
Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2018 թ. հունվարի 1-ից 30-ը Ադրբեջանի քաղաքացիներին պարտադիր զինծառայության զորակոչելու և պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Համաձայն հրամանագրի՝ պարտադիր զինծառայության են զորակոչվելու.
2000 թ. ծնված Ադրբեջանի քաղաքացիները, որոնց 18-ամյակը պետք է լրացած լինի մինչև զորակոչման օրը ներառյալ;
մինչև 35 տարեկան (1983-1999 թթ. ծնված) այն քաղաքացիները, որոնք դեռևս չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն կամ չեն ազատվել Ադրբեջանի զինված ուժերում կամ այլ զինվորական կազմավորումներում ծառայությունից:
Նույն ժամկետում պետք է պահեստազոր զորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտածները:
Ադրբեջանում պարտադիր ժամկետային զինծառայության տևողությունը բարձրագույն կրթություն չունեցողների համար 18, իսկ ունեցողների համար՝ 12 ամիս է։ Զորակոչային տարիքը սահմանված է մինչև 35 տարեկան։ Տարեկան անցկացվում է 4 զորակոչ՝ հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբեր ամիսների 1-ից 30-ը։
Հունվարի 1-ին Ադրբեջանում կմեկնարկի ձմեռային զորակոչը. հրամանագիր
Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է 2018 թ. հունվարի 1-ից 30-ը Ադրբեջանի քաղաքացիներին պարտադիր զինծառայության զորակոչելու և պահեստազոր զորացրելու մասին հրամանագիրը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Համաձայն հրամանագրի՝ պարտադիր զինծառայության են զորակոչվելու.
Նույն ժամկետում պետք է պահեստազոր զորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր ժամկետային զինծառայությունն ավարտածները:
Ադրբեջանում պարտադիր ժամկետային զինծառայության տևողությունը բարձրագույն կրթություն չունեցողների համար 18, իսկ ունեցողների համար՝ 12 ամիս է։ Զորակոչային տարիքը սահմանված է մինչև 35 տարեկան։ Տարեկան անցկացվում է 4 զորակոչ՝ հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբեր ամիսների 1-ից 30-ը։
Աղբյուրը՝ razm.info