Էկոնոմիկայի նախարար. «Չի բացառվում նաև, որ հյուսիս-հարավ ճանապարհահատվածը վճարովի լինի»
Այսօր խորհրդարանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը հայտարարել է, որ Ասիական բանկը համաձայնել է 500 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներով ֆինանսավորել Հայաստանի հյուսիսը հարավի հետ կապող ճանապարհի կառուցման ծրագիրը։ Նախարարն ասել է, որ սա արտոնյալ վարկ է՝ 8 տարի արտոնյալ ժամանակաշրջանով և 1% տոկոսադրույքով։
-21-րդ դարում ուղղակի անթույլատրելի է, որ մարդիկ կեսօրից ավելի կամ մեկ օր ժամանակ ծախսեն հարավից հյուսիս հասնելու համար,- ասել է Ն. Երիցյանը՝ հավելելով, որ հարավում ճանապարհը 17-18 կիլոմետրով կկրճատվի, և մոտ 1,5 ժամ խնայողություն կլինի։ Հյուսիսում էլ (Երևան-Գյումրի ճանապարհահատված) ճանապարհի կարճացումն էական չի լինի, բայց այն տարին 12 ամիս անցանելի կդառնա, և 30 րոպե ժամանակային խնայողություն կլինի։
Չի բացառվում նաև, որ հյուսիս-հարավ ճանապարհահատվածը վճարովի լինի։
Էկոնոմիկայի նախարարը հավելել է, որ այս ճանապարհահատվածի կառուցումը նաև տարածաշրջանային նշանակություն ունի.
- Դա համարվում է Արևմուտքն Արևելքին կապող ամենակարճ ուղիներից մեկը։ Եթե դրան զուգահեռ մենք կարողանանք երկաթգծի ծրագիրն իրականացնել, ապա Հայաստանը տարածաշրջանի առումով կապահովի Հյուսիսից դեպի Հարավ անցնելու ամենակարճ ճանապարհը, և չի բացառվում, որ նաև մեր հարևան երկրներն օգտագործեն այդ ճանապարհն ավելի արագ դեպի Միջին արևելք և Ասիա երթևեկելու և բեռներ տեղափոխելու համար։

7or.am