Թուրքի սիրահարված 19-ամյա ռուս աղջկան մահացած են գտել Ստամբուլում
Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հաստատել է ՌԴ 19-ամյա քաղաքացուհու՝ Տատյան Չեխրանովայի մահը։ Միաժամանակ, դիվանագետները հրաժարվել են ներկայացնել կատարվածի հնարավոր պատճառը՝ մինչև թուրքական կողմից չստատան փորձագիտական եզրակացությունը։
Հյուպատոսության կողմից ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն աղջկա մարմինը հայրենիք տեղափոխելու համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին։
Չեխրանովան, ով բնակվում էր Սանկտ-Պետերբուրգում և սովորում քոլեջում, 2017թ․ արձակուրդ է վերցրել և մեկնել Ստամբուլ՝ կազինոյում աշխատելու նպատակով։ Որոշ ժամանակ անց նա ծանոթանում է 28-ամյա գործարար Իբրահիմ Յլդիսի հետ և նրանց միջև կապ է առաջանում։ Նոյեմբերի 18-ին Տատյանան Ռուսաստանում գտնվող իր հարազատներին տեղեկացնում է, որ պատրաստվում է Իբրահիմի հետ լեռներ բարձրանալ։ Դրանից հետո նա այլևս կապի դուրս չի գալիս։
Հաջորդ օրը աղջկան մահացած են հայտնաբերում մեքենայում՝ կապտուկներով և արյան հետքերով։ Իբրահիմի փաստաբանը Տատյանայի հարազատներին հայտնում է, որ նրա հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել և խոշոր գումար առաջարկում։
Այժմ թուրքական ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։

7or.am