Աշխարհ

01.12.2017 19:14


Մեսսիի եղբայրը ձերբակալվել է, երբ նրա արյունոտված նավակում զենք են հայտնաբերել (լուսանկար)

Մեսսիի եղբայրը ձերբակալվել է, երբ նրա արյունոտված նավակում զենք են հայտնաբերել (լուսանկար)

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի եղբայրը` Մաթիասը, բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրա արյունոտված նավակում ատրճանակ է հայտնաբերել, գրում է «The Sun»-ը:

Մաթիաս Մեսսին վստահեցրել է, որ արգենտինական լողափերից մեկում մոտորանավակը ջարդել է դժբախտ պատահարի արդյունքում:

Ոստիկանությունը դեպքի վայր ժամանելուց հետո նավակն արյունոտված է գտել, իսկ ներսում` ատրճանակ: Ավելի վաղ, Մեսսին մասնավոր ձկնորսական ակումբի անվտանգության աշխատակիցներին ասել է, որ արյունը պատահարի արդյունքում դեմքի վրա առաջացած կտրվածքի հետևանքն է:

Հիշեցնենք` այս տարվա օգոստոսին Մաթիաս Մեսսին ավտովթարի մասնակից էր դարձել:

Նախորդ տարի Մեսսիի եղբայրը, որպես պայմանական ազատազրկում, ֆուտբոլ էր դասավանդում, այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրա մեքենայում ատրճանակ հայտնաբերեց: Մաթիասին նաև խորհուրդ են տվել հեռու մնալ թմրանյութերից և ալկոհոլից:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը