Աշխարհ

02.12.2017 07:31


Ադրբեջանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է բյուջեի նախագիծը. ռազմական բյուջեն չի փոխվել

Ադրբեջանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է բյուջեի նախագիծը. ռազմական բյուջեն չի փոխվել

Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընունել է 2018 թ. պետբյուջեի նախագիծը: Ռազմական ոլորտին վերաբերող ծախսերում նախագծի համեմատ փոփոխություն չկա: Ռազմական ծախսերը ընթացիկ տարվա համեմատ նախատեսվում է ավելացնել 3,66 տոկոսով: Բյուջեի նախագիծը հրապարակվել է Ադրբեջանի խորհրդարանի կայքում:

Նախագծով ռազմական ոլորտին նախատեսվում է հատկացնել շուրջ 2 մլրդ 740 մլն մանաթ (դեկտեմբերի 1-ի փոխարժեքով՝ շուրջ 1 մլրդ 612 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար).

Ադրբեջանի 2018 թ. ռազմական բյուջեն մանաթով. նախագիծ

8.2. Պաշտպանություն 2 738 721 836
8.2.1. Պաշտպանության ուժեր 1 366 267 865
8.2.2. Ազգային անվտանգություն 111 658 826
8.2.3. Կիրառական հետազոտություններ 2 663 347
8.2.4. Այլ* 1 258 131 798

Նախագծի ներկայացման ժամանակ՝ 2018 թ. ընթացիկ տարվա համեմատ Ադրբեջանի ռազմական բյուջեն աճում է թե՛ մանաթով, թե՛ դոլարային փոխարժեքով: Սակայն եթե մանաթով զգալիորեն ավել է նաև 2015 թ. բյուջետային հատկացումներից, ապա դոլարով դեռևս այդ թվականի ցուցանիշին զիջում է: Սա կապված է նույն տարվա վերջում մանաթի կտրուկ արժեզրկման հետ:

Ադրբեջանում բյուջեն դեռևս պետք է ընդունվի խորհրդարանում երկրորդ՝ վերջանական ընթերցմամբ և ուղարկվի նախագահի վավերացմանը: Միայն նախագահի վավերացումից հետո հրապարակվելու դեպքում այն կհամարվի ուժի մեջ մտած: Ըստ այդմ, դեռևս որոշակի հավանականություն պահպանվում է, որ բյուջեն կարող է և փոփոխության ենթարկվել:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը