Լրահոս

01.02.2010 15:23


Քաղաքագետ. «…դրա մասին խոսելը հիմա անիմաստ է»

Քաղաքագետ. «…դրա մասին խոսելը հիմա անիմաստ է»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վերլուծաբան Ստեփան Գրիգորյանն ասել է, թե ավելի ճիշտ կլիներ, եթե Հայաստանն առաջինը վավերացներ հայ-թուրքական արձանագրություններն ու մնացածը թողներ Թուրքիային։ Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով դրան, նշել է, թե չի սիրում մեկնաբանել իր գործընկերներին։

-Լավ կլիներ, վատ կլինի....պետք չէ այդպես դատել։ Ես տրամաբանված  եմ համարում այն ռազմավարությունը, որը որդեգրել է Հայաստանը։ Ես տրամաբանություն եմ տեսնում նաև Ստեփան Գրիգորյանի ասածի մեջ, բայց դրա մասին խոսելը հիմա անիմաստ է։ Ակնհայտ է, որ Հայաստանն այս կերպ է ձևակերպել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գործընթացը, և եղածն արդեն եղած է։ Ոչ ոք այսօր չի կասկածում, որ եթե թուրքերը ողջամիտ ժամկետում մադավարի վավերացնեն այս արձանագրությունները, ՀՀ ԱԺ-ում կոլաիցիան, ավելի շատ լինելով ընդդիմությունից, ևս կվավերացնի։ Եվ այսօր խոսել այն մասին, թե ինչ կլիներ, եթե այլ կերպ լիներ մեկ տարի առաջ, անիմաստ է,-նշել է նա։

7or.am

 

 

Այս խորագրի վերջին նյութերը