Աշխարհ

01.12.2017 09:20


Ալմաթիի գլխավոր փողոցը կկրի նախագահ Նազարբաևի անունը

Ալմաթիի գլխավոր փողոցը կկրի նախագահ Նազարբաևի անունը

Ղազախստանի ամենամեծ քաղաքի՝ նախկին մայրաքաղաք Ալմաթիի գլխավոր փողոցը վերանվանվել է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունով: Ավելի վաղ այն կրում էր կարմիրբանակային, գրող Դմիտրի Ֆուրմանովի անունը: Այս որոշումն ընդունվել է «Ղազախստանի առաջին նախագահի» օրվան ընդառաջ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ բազմահազար բնակիչների առաջարկով:

Նազարբաևը Ղազախստանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 1991 թվականից՝ Խորհրդային Միությունից անկախություն հռչակելուց ի վեր: Մինչ այդ նա Ղազախստանի կոմկուսի առաջնորդն էր: Ավելի վաղ տեղական իշխանությունները Նազարբաևին նվիրված տասնյակ հուշարձաններ էին տեղադրել երկրի տարբեր քաղաքներում: Նա պատկերված է նաև ղազախական դրամանիշներից մեկի վրա:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը