Լրահոս

01.02.2010 15:07


Ահարոն Ադիբեկյան. «Անհնար է Դաշնակցությանը լիարժեք ընդդիմություն համարել»

Ահարոն Ադիբեկյան. «Անհնար է Դաշնակցությանը լիարժեք ընդդիմություն համարել»

«Հայելի» ակումբում պատասխանելով «Ո՞վ կարող է ԵԽԽՎ-ում ներկայացնել Հայաստանի շահերը՝ Դաշնակցությո՞ւնը, թե՞ «Ժառանգությունը» հարցին՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասել է.

-Երկուսն էլ կարող են ներկայացնել, որովհետև այստեղ խոսքը պիտակների մասին չէ, թե կուսակցությունն ինչ է անում, այլ մոտեցումների առումով է։ Եթե «Ժառանգությունն» ընդհանրապես մերժողական է, Դաշնակցությունը որոշ առումներով հնարավոր է՝ կամ ու կացի մեջ է, և այդ առումով «Ժառանգությունն» ավելի է երևում որպես մերժողական ընդդիմություն, իսկ քանի որ Դաշնակցությունը կոալիցիայի նախկին անդամ էր, հետևաբար նրա ծրագրային դրույթների զգալի մասը համընկնում է իշխանական կուսակցությունների հետ, և նրան լիարժեք ընդդիմություն համարելն անհնար է, քանի որ վերջին հաշվով նա ո՛չ իր ծրագրերն է փոխել, ո՛չ քաղաքականությունը... Միայն մեկ-երկու հարցով, կապված հայ-թուրքական մերձեցման հետ, դարձել է ընդդիմություն։ Մի պլատֆորմով ընդդիմություն չեն դառնում,- ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը