Հարցազրույց

01.12.2017 07:42


Անդրանիկ Թևանյան. «Մի կողմից ասում են՝ «Ազգ-բանակ», իսկ մյուս կողմից՝ քաղաքական դատավարություն կազմակերպում Սամվել Բաբայանի դեմ» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան. «Մի կողմից ասում են՝ «Ազգ-բանակ», իսկ մյուս կողմից՝ քաղաքական դատավարություն կազմակերպում Սամվել Բաբայանի դեմ» (տեսանյութ)

«Կենտրոն» ՀԸ «Ուրվագիծ» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։ Նա անդրադարձել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի դատավարությանը և հայաստանյան ներքաղաքական խնդիրներին։

«Մի կողմից ասում են՝ «Ազգ-բանակ», իսկ մյուս կողմից՝ քաղաքական դատավարություն կազմակերպում Սամվել Բաբայանի դեմ»,-ընդգծել է նա։

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ ստորագրած համաձայնագրին, և ընդհանրապես, մեր երկրի վարած արտաքին քաղաքականությանը՝ Ա․Թևանյանը նշել է, որ մինչև Հայաստանն ինքն իրեն չհարգի, դրսում մեզ ոչ մեկը չի հարգելու և մինչև մեր հասարակությունը պահանջատեր չլինի, ոչ մի բարեփոխումներ չեն լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը