Լրահոս

01.02.2010 14:51

Արա Սիմոնյանը կողմ է քվեարկելու հայ–թուրքական արձանագրություններին

Արա Սիմոնյանը կողմ է քվեարկելու հայ–թուրքական արձանագրություններին

Այսօր առաջին անգամ խորհրդարանի աշխատանքներին որպես պատգամավոր մասնակցող, թիվ 10 ընտրատարածքից ընտրված Արա Սիմոնյանը, այդուհանդերձ, պատասխանել է մի շարք հարցերի։ «7օր»-ի թղթակիցը նրանից մասնավորապես հետաքրքվել է՝ եթե հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվեն ՀՀ ԱԺ-ի վավերացմանը, նա դրակա՞ն կքվեարկի.

-Ես կողմ եմ այդ արձանագրություններին,- պատասխանել է նա։

Ա. Սիմոնյանը նաև նշել է, որ գրեթե բոլոր պատգամավորներին ճանաչում է, և նրանց բոլորին էլ իր համագործակցությունն է առաջարկում.

-Ակնկալում եմ նրանց կողմից նույն համագործակցությունը։

«Ազգային միաբանություն» կուսակցությունը ներկայացնող պատգամավորի խոսքերով՝ ԱԺ-ում իր առաջին օրը շատ լավ է անցել, և ադապտացվելու խնդիր չի ունեցել.

-Հո անմարդաբնակ կղզի չե՞մ եկել։ Ի՛մ Հայաստանն է, մե՛ր ժողովուրդն է, մե՛ր պատգամավորներն են,- նշել է Ա. Սիմոնյանը։

Իսկ հարցին, թե հատկապես ո՞ր խնդիրների վրա է իր ուշադրությունը դարձնելու, և ի՞նչ օրենսդրական նախաձեռնությամբ է պատրաստվում հանդես գալ, նա այսպես է պատասխանել.

-Կտեսնենք։ Այսօր առաջին օրն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։