Ադրբեջանը և Թուրքիան քննարկել են համատեղ զորավարժություններն ավելացնելու հարցը
Նոյեմբերի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարին: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցությունը, այդ թվում՝ ցամաքային և ռազմաօդային ուժերի միջև համատեղ զորավարժությունների թիվն ավելացնելու խնդիրը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Կողմերն անդրադարձել են նաև ռազմական մասնագետներից կազմված փորձագետների խմբերի փոխադարձ այցելություններն ավելացնելու հարցը, ռազմական, ռազմատեխնիկական, ռամակրթական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները:
Թուրքիայի ՌՕՈւ հրամանատար, բանակի գեներալ Հասան Քյուչուքյավուզը Ադրբեջան այցելել է նոյեմբերի 29-ին և այնտեղ կմնա մինչև դեկտեմբերի 1-ը:
Հիշեցնենք, որ Թուրքիան և Ադրբեջանը ներկայում անցկացնում են ցամաքային և ռազմաօդային ուժերի միջև մի շարք համատեղ ամենամյա զորավարժություներ, այդ թվում՝

Բացի նշվածները կողմերը այլ համատեղ վարժանքներ ևս անցկացնում են:
Աղբյուրը՝ razm.info