Աշխարհ

30.11.2017 13:54


Թուրքիայի դատախազությունը պատգամավորների նկատմամբ իրավական գործընթաց սկսելու 121 պահանջագիր է ուղարկել մեջլիս

Թուրքիայի դատախազությունը պատգամավորների նկատմամբ իրավական գործընթաց սկսելու 121 պահանջագիր է ուղարկել մեջլիս

Թուրքիական դատախազության կողմից մի շարք պատգամավորների նկատմամբ իրավական գործընթաց սկսելու նպատակով նրանց անձեռնմխելիությունը դադարեցնելու պահանջագրեր է ներկայացվել մեջլիսի ղեկավարությանը:

Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ նոյեմբերի 15-ին և 16-ին տարբեր պատգամավորների վերաբերյալ ներկայացվել է ընդհանուր առմամբ 121 պահանջագիր: Ընդ որում կան պատգամավորներ, որոնց վերաբերյալ տարբեր գործեր հարուցելու նպատակով ներկայացվել են միանգամից մի քանի պահանջագրեր:

Ներկայացված պահանջագրերից 46-ը վերաբերվում է գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ), մնացած 75-ը՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորներին: 2 պահանջագիր է ուղարկվել ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի, ևս 3-ը՝ ԺԴԿ-ի համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ, որն արդեն այլ քրեական գործերի շրջանակներում զրկված է անձեռնմխելիությունից ու կալանավորվորված: Նշվում է, որ պահանջագիր կա նաև ԺԴԿ-ի ազգությամբ հայ պատգամավոր Գարո Փայլանի վերաբերյալ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը