Լրահոս

30.11.2017 15:21


48-ամյա հայրը, իսկ հետո արդեն Աբովյանի բժիշկները, փրկել են ընտանիքի 5 անդամների կյանքը

48-ամյա հայրը, իսկ հետո արդեն Աբովյանի բժիշկները, փրկել են ընտանիքի 5 անդամների կյանքը

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոն «սուր էկզոգեն թունավորում հարցականով շմոլ գազով» ախտորոշմամբ տեղափոխվել են մի քանի քաղաքացիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ ովքեր պարզել են, որ նշված անձինք բնակվում են Զովք գյուղում: Նրանք են՝ 26-ամյա Աստղիկ Սաֆարյանը, 19-ամյա Լիլիթ Ղազարյանը, 19-ամյա Գրետա Սաֆարյանը, 17-ամյա Աբել Սաֆարյանը և 46-ամյա Ռիտա Սաֆարյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս տանը լոգանք են ընդունել, որից հետո Ա. Սաֆարյանի հայրը՝ 48-ամյա Կարեն Սաֆարյանը նկատել է, որ ընտանիքի անդամները վատ են զգում և շտապ ահազանգել է 1-03 ծառայություն:

Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածների մեջ կա ուսանող և դպրոցի սաներ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը