Թուրքիայի և Գերմանիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի միջև կայացել է հեռախոսազրույց: «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, հղում անելով Թուրքիայի նախագահականի աղբյուրներին, նշում է, որ կողմերը քննարկել են թուրք-գերմանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել միասնաբար ձեռնարկել անհրաժեշտ քայլեր երկկողմ լարված հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:
Էրդողանը գերմանացի գործընկերոջը տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Սիրիայի հարցով բանակցությունները նպատակ ունեն Սիրիայում ընտրություններ կազմակերպել, որին կմասնակցեն անձամբ իրենք՝ սիրիացիները:
Անդրադառնալով Սոչիում կայանալիք «Սիրիայի ժողովուրդների ազգային երկխոսության» կոնգրեսին՝ Էրդողանը Գերմանիայի նախագահին ասել է, որ իրենք երբեք թույլ չեն տա, որ այդ կոնգրեսին մասնակցեն նաև Սիրիայի քրդական ուժերը, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ կոնգրեսն անցկացվելու է Սոչիում նոյեմբերի 18-ին, սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այն հետաձգվելու է: Առայժմ կոնգրեսի անցկացման համար հստակ օր նշանակված չէ:
Հիշեցնենք, որթուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին:
Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանել էին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան էլ հայտարարել էր իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերելու և Հորդանան կամ այլ երկիր տեղափոխելու մտադրության մասին:
Թուրքիայի և Գերմանիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի միջև կայացել է հեռախոսազրույց: «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, հղում անելով Թուրքիայի նախագահականի աղբյուրներին, նշում է, որ կողմերը քննարկել են թուրք-գերմանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել միասնաբար ձեռնարկել անհրաժեշտ քայլեր երկկողմ լարված հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:
Էրդողանը գերմանացի գործընկերոջը տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի նախաձեռնությամբ Սիրիայի հարցով բանակցությունները նպատակ ունեն Սիրիայում ընտրություններ կազմակերպել, որին կմասնակցեն անձամբ իրենք՝ սիրիացիները:
Անդրադառնալով Սոչիում կայանալիք «Սիրիայի ժողովուրդների ազգային երկխոսության» կոնգրեսին՝ Էրդողանը Գերմանիայի նախագահին ասել է, որ իրենք երբեք թույլ չեն տա, որ այդ կոնգրեսին մասնակցեն նաև Սիրիայի քրդական ուժերը, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ կոնգրեսն անցկացվելու է Սոչիում նոյեմբերի 18-ին, սակայն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ այն հետաձգվելու է: Առայժմ կոնգրեսի անցկացման համար հստակ օր նշանակված չէ:
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին:
Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանել էին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան էլ հայտարարել էր իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերելու և Հորդանան կամ այլ երկիր տեղափոխելու մտադրության մասին:
Աղբյուրը` Ermenihaber.am