Աշխարհ

30.11.2017 11:13


Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին

Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին

Նոյեմբերի 28-ին Թուրքիայի զինված ուժերը սաhմանամերձ Քիլիս նահանգում զինտեխնիկա են տեղափոխել:

Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ զինտեխնիկայի տեղափոխումը սկսվել է այն բանից հետո, երբ Սիրիայի քրդական ուժերը իրենց վերահսկողության տակ գտնվող Աֆրին նահանգից կրակ են բացել մի քանի կմ հեռավորության վրա գտնվող սահմանամերձ Քիլիս նահանգի վրա։ Դրա հետևանքով 1 թուրք զինվոր է վիրավորվել։

Քիլիս են տեղափոխվել զրահապատ մեքենաներ, ժանդարմերիայի ջոկատներ, ինչպես նաև հաուբիցներ։ Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի ազգային անվտանգության վերջին նիստի ժամանակ թուրք պաշտոնյաները ակնարկել էին Աֆրինում ռազմական գործողություն սկսելու մասին։

Հիշեցնենք, որ Թուրքիան ահաբեկչական է համարում Սիրիայի քրդական ուժերին, պնդելով, որ նրանք սպառնում են Թուրքիայի սահմանային անվտանգությանը։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը