Լրահոս

01.02.2010 14:21


Ո՞րն է ողջամիտ ժամկետը

Ո՞րն է ողջամիտ ժամկետը

Կովկասյան ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե շատերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջնական ժամկետ են նշել ապրիլի 24-ը, բայց ինքն այնքան էլ դրանում համոզված չէ։

-Տրամաբանությունը հասկանալի է. Թուրքիան քայլեր կանի՝ խուսափելով նրանից, թե ապրիլի 24-ին ինչ կասի ԱՄՆ նախագահ Օբաման։ Ինձ, անկեղծ ասած, երբեք չի թվացել, որ դա իսկական սահմանագիծն է, և Օբամայի արտասանած բառերի հետ կապված մեծ հույսեր չունեմ։ Ողջամիտ ժամկետների հետ կապված հստակ թիվ ասել հնարավոր չէ, բայց դա պետք է լինի քաղաքական հեռանկարի սահմաններում։ Իսկ «քաղաքական հեռանկար» ասվածը ոչ 10 տարի է, ոչ էլ 2. խոսքն ամիսների մասին է,-նշել է նա։

Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ մինչև ապրիլի 24-ը կարելի է սպասել ինչ-որ առաջընթացի, բայց դրա հավանականությունը 100% չէ։

 7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը