Լրահոս

01.02.2010 13:58


Փորձագետ. «Եթե գազի գինը բարձրանում է, իսկ որակը մնում է նույնը, դա ուղղակի անհեթեթություն է»

Փորձագետ. «Եթե գազի գինը բարձրանում է, իսկ որակը մնում է նույնը, դա ուղղակի անհեթեթություն է»

-Եթե գազի գինը բարձրանում է, իսկ որակը մնում է նույնը, դա ուղղակի անհեթեթություն է. նման բան չի լինում։ Եթե գազի կալորիականությունը բարձրացնում ենք գազի գնի հետ, ինչ-որ տեղ դա կարելի է ընդունել,- նշել է փորձագետ Արթուր Ղազարյանը։

Նա նշել է, որ գազի որակի ցուցանիշները ներկայացվել են «Հայռուսգազարդի» կողմից, որոնց համաձայն գազի կալորիականությունը կազմում է 8218, իսկ ռուսական մեկ այլ ընկերության տվյալներով՝ 8860։ Այս հակասական տվյալները ճշտելու հնարավորություն Հայաստանը չունի, քանի որ համապատասխան լաբորատորիա գոյություն չունի։

Ա. Ղազարյանը նաև նշել է, որ եթե գազի որակը բարձրանա, և ջերմությունն ավելի շատ լինի, սպառողներն այդ աստիճան չեն զգա գների թանկացումը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննում է հարցը և 20 օրվա ընթացքում պետք է պատասխան տա, սակայն բանախոսներից և ոչ ոք՝ թե՛ Ահարոն Ադիբեկյանը, թե՛ Արթուր Ղազարյանը, հույս չունեն, որ հանձնաժողովի պատասխանը մերժողական կլինի։

Ինչ վերաբերում է «Հայռուսգազարդի» հիմնավորմանը, թե իրենք վնասով են աշխատում, ինչն էլ հանդիսացել է գազի գների թանկացման պատճառ, ապա այստեղ ևս բանախոսները համակարծիք են, որ խոսքը վնասների մասին չէ, և նման բան չկա։

Փորձագետ Արթուր Ղազարյանի կարծիքով գազի գների թանկացումը լուրջ ազդեցություն կունենա սպառողների վրա, քանի որ կթանկանան նաև թե՛ այլ ծառայությունների, թե՛ ապրանքների գները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը