Լրահոս

29.11.2017 19:42


Գողություն թիվ 58 երթուղու միկրոավտոբուսում

Գողություն թիվ 58 երթուղու միկրոավտոբուսում

Նոյեմբերի 28-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Նախշուն Ս.-ն և հայտնել, որ նոյեմբերի 26-իn, ժամը 19.30-ի սահմաններում, թիվ 58 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են 15.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 13.000 դրամ, 5.000 դրամ արժողության հարդարանքի սարք և զեղչային քարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները նոյեմբերի 28-ին, ժամը 12.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 76 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին, որը տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը