Աշխարհ

29.11.2017 18:36


Թուրքերը բջջային հեռախոսներով ավելի շատ են խոսում, քան եվրոպացիները

Թուրքերը բջջային հեռախոսներով ավելի շատ են խոսում, քան եվրոպացիները

Թուրքիայի քաղաքացիներն ավելի շատ են խոսում բջջային հեռախոսով, քան Եվրոպայի որևէ այլ երկրում:

Այս մասին տեղեկացնում է «CNN Türk» թուրքական ծառայությունը՝ նշելով, որ 2017 երկրորդ եռամսյակում Թուրքիայում յուրաքանչյուր օգտատեր ամսական 441 րոպե խոսել է բջջայինով, մինդեռ Եվրոպայում նույն ժամանակահատվածի համեմատ ամսական միջինացված ցուցանիշը կազմել է 251 րոպե: Եվրոպայում Թուրքիայի հիմնական «մրցակիցը» Մակեդոնիան է՝ 295 րոպե օգտագործման ցուցանիշով, նրան հետևում է Իտալիան (271 րոպե), այնուհետև Ռումինիան՝ 270 րոպե ցուցանիշով:

Նշվում է, որ Թուրքիայի քաղաքացիները տեխնոլոգիաներից կախում ունեն, որի ապացույցը բջջային հեռախոսների կիրառումն է: Ըստ տվյալների՝ նրանք հեռախոսներից օգտվում են օրական ավելի քան 6 ժամ:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը