Աշխարհ

29.11.2017 17:59


Նույնասեռականներին խորհուրդ են տվել ԱԱ-2018-ի ժամանակ իրար ձեռք չբռնել ռուսական քաղաքներում

Նույնասեռականներին խորհուրդ են տվել ԱԱ-2018-ի ժամանակ իրար ձեռք չբռնել ռուսական քաղաքներում

Ֆուտբոլում ռասիզմի և այլատյացության դեմ պայքարող FARE կազմակերպության գլխավոր տնօրեն Պիարա Պոուերը նույնասեռական երկրպագուներին, որոնք նախատեսում են ներկա գտնվել աշխարհի 2018 թվականի առաջնությանը, խորհուրդ է տվել միմյանց ձեռք չբռնել ռուսական քաղաքներում:

«Մենք նույնասեռականներին խորհուրդ ենք տալիս զգույշ լինել ցանկացած տեղում, քանի որ տեսնում ենք, որ այնտեղ չեն ողջունում ԼԳԲՏ համայնքին:

Նույն խորհուրդը կարող ենք տալ նաև սևամորթ և էթնիկ փոքրամասնություններին պատկանող երկրպագուներին. գնացեք աշխարհի առաջնությանը, բայց զգույշ եղեք»,- Պոուերի խոսքերն է փոխանցում «Daily Mail»-ը:

Նշվում է նաև, որ բրիտանական և գերմանական ԼԳԲՏ համայնքներն արդեն հարցում են կատարել ՖԻՖԱ-ին` արդյոք իրենք կարո՞ղ են ծիածանագույն դրոշներ վերցնել, թե՞` ոչ, բայց դեռևս որևէ պատասխան չեն ստացել:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը