Նոյեմբերի 30-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօողլուն կմեկնի Բաքու, որտեղ դեկտեմբերի 1-ին կմասնակցի Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի արտգործնախարարների եռակողմ առաջին ժողովին:
Ըստ «Timeturk» լրատվամիջոցի՝ ժողովի ժամանակ կողմերը կքննարկեն եռակողմ հարաբերությունների ներկա վիճակը և դրանց զարգացման հեռանկարները: Կքննարկվեն նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ: Նախատեսվում է արտգործնախարարների հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Աղբյուրը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին Բաքվում տեղի կունենա նաև «Ասիայի սիրտը, ստամբուլյան գործընթացը» անվամբ 7-րդ համաժողովը, որին նույնպես Չավուշօղլուն կմասնակցի:
«Ասիայի սիրտը, ստամբուլյան գործընթացը» համաժողովը կազմակերպելու մասին որոշումը կայացվել է 2011թ-ին: Այն հանդիսանում է տարածաշրջանային հարցերի և խնդիրների քննարկման համար հարթակ:
Համաժողովին մասնակցում են Աֆղանստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղըրղըզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Տաջիկստանը, Թուրքիան, Թուրքմենստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և ՄԱԿ-ը:
Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Բաքու

Աղբյուրը` Ermenihaber.am