Ալ. Իսկանդարյան. «Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում որոշակի ճգնաժամ է նկատվում»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ, Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ որոշումից քիչ առաջ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արդեն մի տեսակ ճգնաժամ էր նկատվում։
-Եթե որևէ մեկին թվում էր, որ այս գործընթացը հեշտ էր գնում, ապա հասկացվեց, որ ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ։ Բայց միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ համաձայն չեմ այն կարծիքների հետ, թե գործընթացը կանգնել է, և որ ամեն ինչ վերջացած է։ Ինձ թվում է՝ այս գործընթացն առաջ կգնա։ Կարող եմ նաև ասել, որ առաջ գնալու կամ չգնալու բանալին ո՛չ Երևանում է, ո՛չ Բաքվում, ո՛չ Մոսկվայում և ոչ էլ Վաշինգտոնում։ Այն գտնվում է Թուրքիայում՝ Անկարայում,-նշել է նա։
Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ Թուրքիայում արձանագրությունների վավերացման-չվավերացման շուրջ կա ներքաղաքական կոնֆլիկտ, և հենց այդ կոնֆլիկտում է որոշվելու գործընթացի շարունակականությունը։

7or.am