Լրահոս

29.11.2017 11:38


Ծեծկռտուք Շիրակում. մարմնական վնասվածքներ է ստացել Արթիկի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի պետը

Ծեծկռտուք Շիրակում. մարմնական վնասվածքներ է ստացել Արթիկի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի պետը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արթիկի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ նոյեմբերի 28-ին, Արթիկ քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ժամը 19:00-ի սահմաններում Ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ Անկախության փողոցի թիվ 36 շենքի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել Արթիկ քաղաքի բնակիչներ, 47-ամյա Արտակ Գրիգորյանի, 39-ամյա Ղևոնդ Գրիգորյանի, 30-ամյա Մխիթար Տոնականյանի և 52-ամյա Թորգոմ Տոնականյանի միջև:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթիկի ոստիկանները պարզել են, որ վիճաբանության ժամանակ Մ. Տոնակայանը հարվածել է նաև Ա. Գրիգորյանին պատկանող Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային, իսկ հետո էլ հարվածել Ա. Գրիգորյանի մարմնի տարբեր մասերին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանին, ով աշխատում է Արթիկի քաղաքապետարանում՝ որպես ներքին աուդիտի բաժնի պետ, տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը